Բողոքական բլոգ

բողոքում ենք հանուն Հայաստանի բարելավման

SiruShow, թե՞ եւս մեկ անիմաստություն

Արդեն մի քանի օր ա, ինչ Արմենիայով եթեր ա գնում SiruShow-ն: Չգիտեմ` ինքը ինչ ա` սերիալ, հաղորդում, կինո, թե ուրիշ նման բան, բայց էս իրան ուղղակի կասեմ հենց SiruShow: Մինչեւ ցույց տալը, արդեն հասցրել էին մի լավ զզվցնել, որ ըլնելու ա, նայեք, իրա կյանքն ա: Ձեւի համար ասեցի առաջին մասից մի քիչ նայեմ, տենամ ինչ ա ու աշխարհից էլ հետ չմնամ: Նայեցի… Ոնց որ սպասում էի: Նույն անկապ բաներն էր, նույնը, ինչ սաղս գիտեինք ու ինչ ենթադրում էինք: Սիրուշոի մասին հարցազրույց են վերցնում նենց մարդկանցից, ովքեր համարվում են իրանց ընտանիքի բարեկամները: Ասենք օրինակ քո հերը կամ մերը ոնց կարտահայտվեն քո մասին, էն էլ էն դդեպքում, երբ էտ հարցազրույցը նայելու ա սաղ աշխարհը: Հա, հա, սաղ աշխարհը, որտեւ Արմենիան ձեռից բաց չի թողի իրա եթերը օրը մի ժամ ավել լցնելու հնարավորությունը ու սպույտնիկով էլ ցույց կտան, եթե արդեն ցույց չեն տալիս (ես սպույտնիկ չեմ նայում. ժամանակ չունեմ): Հիմա էլ նույնը ստեղ ա: Էն մարդիկ են հարցազրույց տալիս, որ հաստատ գիտեմ ոչ մի վատ բառ չեն ասի կամ անաչառ կարծիք չեն հայտնի Սիրուշոի մասին: Նենց ա ստացվում, որ իրանք խոսում են, իրանք նկարում են, իրանք նայում են: Ես ձայնային տվյալներից էտքան չեմ հասկանում, բայց երեւում ա, որ Սիրուշոն իսկականից լավ տվյալներ ունի, բայց ինձ չի թվում, որ դրա համար կարելի ա աստվածացնել: Իրանից հազար անգամ ավելի տաղանդավորներն էլ կան, բայց սկի հացի փող չունեն:

SiruShow-ն Աբովյանի ասած, իսկական “պարապ վախտի խաղալիք” ա պարապ տանտիկինների համար: Իրանք հաստատ կնստեն ու կնայեն, ու Արմենիան էլ հետո ասում ա` մենք ռեյտինգ ունենք: Գիտեն ռեյտինգը էն ա, որ մարդիկ նայում են, բայց չեն մտածում, թե ինչ են նայում: Մթոմ քիչ էր մեր անկապ, անիմաստ ու հավայի երկարող սերիալները (իզուր չի, որ անգլերեն soap-opera ա) կային, հիմա էլ էսի: Հետաքրքիր ա, թե խի են նկարել: Սիրուշո փրոդաքշընը ավել փող ուներ? Թե Սիրուշոի հարսանիքի ռեյտինգը չգիտեին որտեղ պահեին ու դրեցին անիմաստությունների շարքը եւս մեկով ավելացրերցին: Հետաքրքիր ա, որ հենց էտ նույն փրոդաքշնը ստեղծվեց ամուսնությունից հետո: Էլ ավելի չմանրանամ, հուսով եմ սաղդ էլ ամեն ինչ հասկացաք, եթե չունեք սահմանափակ մտածելակերպ:

Սկզբից որ գրում էի էս բողոքս, մտքերս էնքան շատ էին, որ չէի հասցնում գրեի, բայց ընթացքում էնքան շեղվեցի, որ հիմա ամեն ինչ մոռացա 😦 Երեւի մյուս անգամ կշարունակեմ: Հիմա էսքանը…

P.S. -Սուս, էսօր ոնց որ քո ասածը եղավ ու առաջին անգամ 🙂

54 responses to “SiruShow, թե՞ եւս մեկ անիմաստություն

  1. colorofsilence 03/02/2011, ժ. 11:20

    Ես չգիտեի, որ արդեն ցույց են տալիս… Արժեր մի անգամ նայել… Կամ էլ արդեն չարժի, ամեն ինչ պատմեցիր, Վահագ ջան 🙂
    Դե, ամբողջ աշխարհում էլ առաջ են գնում էն մարդիկ, ովքեր ճարպիկ են: Կան շատ տաղանդավորները, բայց դա իրականում քիչա: Էնպես որ ես չեմ կարծում, թե անպայման միայն տաղանդավոր պիտի լինի արտիստը: Ինձ համար տաղանդ հասկացությունը իր մեջ ներառումա նաև ասվածը, որ կարողանաս ճիշտ ժամանակին ճիշտ պրոդյուսերի ու ֆինանսավորողի մոտ հայտնվես 😉

    • Վահագն Քեշիշյան 03/02/2011, ժ. 11:28

      Հա դե տաղանդը շատ քիչ ա: Հիմա ինչքան տաղանդավորներ կան, որ էս կամ էն անկյունում փտցնում են իրանց տաղանդը: Քո ասած ճիշտ ժամանակին ճիշտ պրոդյուսերի ու ֆինանսավորողի մոտ հայտնվելուն ասում են բախտ 🙂 Արփին ջան, Հայաստանում մի հատ օբյեկտիվ կարծիք չես լսի TV-ով: Ես էլ որ մեկ-մեկ հարցազրույց եմ տալիս, թեկուզ հենց ռադիոյով, օբյեկտիվ կարծիք չեմ հայտնում, որտեւ չեմ ուզում իմ խոսացած մասը կտրեն հանեն: Իրանք էլ ոչ թե իրանց կամքով եմ կտրում, այլ վերեւների, որ էտքան քիթը խոթում ա իրան չվերաբերող բնագավառներ:

  2. Ann 03/02/2011, ժ. 19:04

    Դե մարդը երգ էր երգում, բայց տեսավ որ Հայաստանում երգ երգելը էլ չի անցնում, և քանի որ ինքն ել շատ փող ուներ մտածեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեց, մտածեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեց ևևևևևևևևևևևևևևև որոշեց Sirushow:D:D:D:D:D:D:D:D:D:D:D

    • Վահագն Քեշիշյան 08/02/2011, ժ. 19:37

      Ինքը բում էր ուզում ու էլավ իրա ուզած բումը: Հիմա որ մենք ստեղ քննադատում ենք, քո կարծիքով էտի վատ ա? Էլի PR ա ու ցանկացած PR լավ ա: Հենց կարանք վերցնենք Բեռլուսկոնիին: Ամեն անգամ ավելի ա ուժեղանում 🙂

  3. Shushan 03/02/2011, ժ. 22:05

    “ԹԵ” չկա: Միանշանակ ևս մի անիմաստություն 😉

    • Վահագն Քեշիշյան 03/02/2011, ժ. 22:22

      Շուշ, ես չէի պատկերացնում, որ սենց բան կլսեմ, էն էլ աղջկանից: Դե աղջիկներն են սիրում սենց բաներ ու անկապ նորություններ են կարդում իրանց մասին, հավայի իրանց ճղում են 🙂 Բայց շնորհակալ եմ քեզնից, որ իմ հետ համամիտվում ես (“Բանակում” հ/ս) 😀

  4. Karen 04/02/2011, ժ. 05:10

    Ես ոնց եմ էս post-ը բաց թողել..
    Սրա վերնագիրը պեքա լիներ “ներվեր քայքայshow”…
    Ապուշություն !

    • Վահագն Քեշիշյան 04/02/2011, ժ. 11:21

      Հաշվի առնենք, որ իրանք իրանց հարց են տալիս, իրանք պատասխանում են, իրանք նկարում են ու իրանք էլ նայում, դժվար թե տենց անուն դնեին: Իրանց համար էսի կինոմատոգրաֆիայի գլուխգործոց ա: Էս ենք էլի, որ հասարակությանը միշտ պարտադրում ենք անի, այլ ոչ թե հարցնում ենք ու մենք ենք պարտավորված անում 😦 Ժողովուրդը միշտ ճիշտ ա, ինչքան էլ սխալ ըլնի 🙂

  5. aklambosti 04/02/2011, ժ. 17:22

    լուրջ սենց շոու կա՞: հահահա…. լավ ա ստեղի օզի օզբորնների նման կամ ղարդաշյանների (էդ իրանց քարդաշյանն ա էլի) նման ինչ որ ռեալիթի չի արել, թե չէ աչքիգս կընկներ… հլը ուր ես էսա սաղ կոպի են անելու, հայաստանում շաբլոնն ա չէ մոդա, էսա կըլնի արմինկաշոու, չգիտեմ հասմիկկարապետաշոու հահահահա… գլխավորը մոռացանք, մեծն էմմիշոու հահահահաա

    • Վահագն Քեշիշյան 04/02/2011, ժ. 17:32

      Հլը լավ ա, որ մենակ շոուն են copy արել Քարդաշյանից: պատկերացնում ես, որ էն մնացած բաներն էլ copy անեին, ինչ կկատարվեր Հայաստանում 😀 Ստեղ սաղ իրար ճանաչում են ու ինչ շուխուռ կհելներ: Հետո կասեն, թե մենք ստեղծագործ ազգ ենք: Ուր ա? Մի հատ նոր բան մտածեիք նոր ֆորմատի մեջ: Չեն կարա: Իրանք կարում են մենակ լեզուներին տան 😦

  6. ՀԱՅԵՐ!!! 04/02/2011, ժ. 23:11

    Այս աշխարհում կյանքից էլ թանկ
    Նվիրական մի երազ կա անիրական
    բույն է դրել սրտում հայի առնական
    Առաջնորդում դեպի անկախ Հայաստան:
    Ոտքի ելեք համայն հայեր աշխարհի
    Միավորվեք հզորացեք ամրացեք!!!
    հայի անվամբ ու պատիվով հիացրեք
    ձեր ոգին ու արյունը դուք վառ պահեք
    միավորվեք մեր երկիրը շենացնեք
    մենք եղելենք կանք ու հավետ կլինենք
    հիացնենք մեր սուրբ անվամբ ու պատվով
    մեր ոգեղեն արյան կանչով միշտ հիշենք
    որ աշխարհում կյանքից էլ թանկ կա մի
    անուն ու մի երկիր Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն:

  7. sonyaketro 04/02/2011, ժ. 23:55

    Վահագ ջան, էս թեմայով մի հազար տեղ քոմենթել եմ, քո մոտ էլ կքոմենթեմ, որ ինձանից նեղանալ չլնի ։) Գիտես ինչն ա հետաքրքիր, աբսուրդ ա երբ մարդ փող ա տալիս, որ իրա համար կինո նկարեն, նույն ա թե մարդ փող տա, որ իրա ապրանքի համար գովազդ նկարեն… կինո են նկարում մարդու մասին ուրիշները, եթե էտ մարդը ՎԱՍՏԱԿԵԼ ա էտ իրավունքը, երբ մադր իսկականից մեծություն ա…. ախր էս ուր ենք հասել է, Խաչիկը-Վաչիկը-Հարչիկը վկա…

    • Վահագն Քեշիշյան 05/02/2011, ժ. 00:02

      Սոն ջան, էս քո ասածի առաջին մասը մի քիչ սխալ համեմատություն արեցիր: Ապրանքի տերն ա փող տալիս, որ իրա ապրանքի համար գովազդ նկարեն, որ իրա ապրանքը ծախվի: Իսկ էս դեպքում արդեն ասել եմ, ոնց ա ըլնում: Էն որ փողով հարսանիքները նկարում են, այ տենց բան ա էսի: Ճիշտ ասեցիր, որ մարդ պիտի ինքը հասնի էն մակարդակի, որ իրա մասին կինո նկարեն, այլ ոչ թե ինքը: Մեկ էլ էտ հազար տեղից մեկը ասա, ես էլ նայեմ: Google-ում ման եմ գալիս, մենակ իմ գրածներն ա բերում 🙂

  8. sonyaketro 05/02/2011, ժ. 00:09

    Էս մեկը, հետո Հրապարակում հոդվածներ կան, ու ֆեյսբուքում լիքը քննարկումներ… բայց դե համեմատությանս մեջ սխալ բան չտեսա էլի, մարդը փող ա տալիս որ իրա ապրանքը, այսինքն իրան գովազդեն… ճիշտ չեմ՞

    • Վահագն Քեշիշյան 05/02/2011, ժ. 00:17

      Սոն ջան, կներես, բայց էտ լինքը պիտի հանեի, հետո ես քեզ կասեմ խի: OK?
      Հիմա հասկացա, թե դու որ տեսանկյունից էիր համեմատում: Պարզ ա: Ֆեյսբուքի քննարկումների մեջ ես էլ կամ, Հրապարակինն էլ կարդացի 🙂

  9. sonyaketro 05/02/2011, ժ. 00:42

    Չէ դե ասելու կարիք էլ կա, ջոգել եմ խի ես ջնջել, չնայած կարելի ա քեզ խոսացնել մի քիչ…։Ճ

  10. Hellen 05/02/2011, ժ. 15:51

    sirushon lava ergum bayc hastat gitem ete taenc @ntanicum kam tenc amusnu het chamusnanar vochmi bani cher hasni.

  11. araksoblog 06/02/2011, ժ. 13:15

    es projekty shat shihst PR qajl e, urish vochinch, zgum eq vor hima bolorn en xosum dra masin, lav vat arumov et karevor chi, bajc xosum en, aha ev ajs projekti ardjunqy!!!

    • Վահագն Քեշիշյան 06/02/2011, ժ. 13:20

      PR-ի տեսանկյունից իսկականից ճիշտ քայլ էր: Ես կասեի խորամանկ քայլ էր: Առանձ էտ էլ իրա ամուսնությունը լավ PR էր եղել: Կարելի էր մի քիչ սպասել: Ինքը եսիմ ինչ կենսագրություն չուներ, որ իրա մասին կինո են նկարել, էն էլ 14 մասից: Ինչ ա արել սաղ կյանքում? Գնացել ա հյուրախաղերի, Եվրատեսիլ (էն էլ 4-րդ տեղ) ու հայերի կողմից տրված մրցանակներ ա շահել: Վերջինը կարելի ա չհաշվել, որտեւ իրանք իրանց են տալիս ու հետո էլ ուրախանում են:

      • araksoblog 06/02/2011, ժ. 13:32

        de harsaniqic arden jamanak ancav, u inqy dranic heto shat qich er erevum, petq er mi hat bum anel, iranq el arecin, de ha vocna hasel, xia hasel, xi en hanel, dra shurj ajnqan karelia grel, inz hamar lav hishoxutyunneri projekta, erb emqn poqr einq u kar mer tariqi ergchuhi, menq el ira ergern einq lsum chmo chmo)))))

      • Վահագն Քեշիշյան 06/02/2011, ժ. 13:38

        Ինքը սաղ երգերը նույն ձեւով ա երգում` մի տեսակ բառերը աղավաղելով: Իրա երգերը ինքը լավ ա երգում, բայց չեմ սիրում, երբ ուրիշի երգերն ա երգում: Ամեն մեկն իրա սուբյեկտիվ կարծիքն ունի: Ես միշտ էլ համաշխարհային հիթեր եմ լսել ու իմ մոտ շատ քիչ հայկական երգեր կան, որ հիշողություններ են արթնանցնում:

  12. araksoblog 06/02/2011, ժ. 13:43

    es metsacel em Dilijanum, vortex tv cujc er talis 4 aliq, u im hamar hamashxarhajin hit en jamanak karar liner menak Irina alegrovan, u mekel lsum ei papajis sirats dasakan erashtutyun, dra hamar hamashxrhajin metsutyunenri het es tsanotacel em aveli ush, isk sirushon pupush axjika, ov ergum er siro masin erger, u erb du 15 tarekan es, da qez dura galis, es sirum em ira joxovrdakan ergery, shat em havanum

  13. araksoblog 06/02/2011, ժ. 13:49

    iharke, es et arumov bajc unem ynkerner, qani vor lsum em amen inch, aveli shisht porzum em lsel amen inch, es konkret vochi sirahar chem

  14. araksoblog 06/02/2011, ժ. 13:53

    Rock sksel em verjers lsel, bajc tsanr rock im hamar chi, es nenc tetevi mej em sirum)))0 pastoren du JOx kadr es?

  15. araksoblog 06/02/2011, ժ. 14:11

    de menq JOX sovoroxnerin tenc enq asum)))))))0 vor fakultet?

  16. araksoblog 06/02/2011, ժ. 14:14

    Hima duq ZEjtun eq, te nerqevum eq? es, ooo es JOXi demqeric em exel jamanakin))) iskapes demqeric eli, gluxs karam govam

    • Վահագն Քեշիշյան 06/02/2011, ժ. 14:17

      Հա 😦 Մենք Զեյթուն ենք 😦 Բա ոնց կարամ քո մասին ճշտեմ, տենամ էտ ինչ դեմք ես եղել? 😀

      • araksoblog 06/02/2011, ժ. 14:21

        es informatik em exel, avartel en 2007in, de karas kirakosyan Zaqaric harcnes, kam umic uzum es zejtun harcne)))0 ete shat aktiv usanox em exe, usxorhrdi terti glxavor xmbagirn em exe , 2006 JOXi lavagujn usanoxn em exel hasarakakn volortum, u tenc eli))))))))))))

      • Վահագն Քեշիշյան 06/02/2011, ժ. 14:23

        Փաստորեն դու էլ ես մեր ֆակից 😀 Իսկ Կիրակոսյան Զաքարը ինչ դասախոս ա? Ձեր ժամանակ Աթանյանը կամ Արքելաթյանը կային?

  17. araksoblog 06/02/2011, ժ. 14:26

    oooo du der chgites Kirakosjan Zaqarin))) et chexaaaaaaaaaaaaaaaaaav))) iran asum en naev MOROZ, inqy matmodelavoruma parapum, mi jamanak Arqelatyanic araj dekan er mer, yntir dasaxosa, chnjats ira xstutyan hamar iran shtery chen sirum))) Arqelatyany vaj xexch arqelatyan, lav marda bajc de hech xist chi, esim inqy ete der dekana, et sxala, inqy chuni dekan linelu hatkutyunner, bajc lav marda

    • Վահագն Քեշիշյան 06/02/2011, ժ. 14:32

      Հիմա ինքն ա դեկան: բայց ասում էին, որ Ֆահրադյանը ավելի լավ դեկան ա եղել: Միշտ ուսանողի կողքն ա եղել: Մեր ամբիոնի վարիչը ավելի շատ դվիժենի ա անում, քան Արքելաթյանը: Բայց դե հիմա սաղ էլ կաշառակեր մեռնում են: Իսկ Կիրակոսյան Զաքարից ես կճշտվեմ 🙂

  18. Սեդա Հակոբքյոխվյան 08/02/2011, ժ. 19:14

    վաաաաաաաաաաաաաաաայ,,,էս ինչ լավ պոստ էր,,էն օրը ես էլ էի նայում, ու քիչ էր մնում հավատայի, որ Սիրուշոն իսկականից տաղանդ ա,,մոռացել են ոնց խայտառակ եղավ Եվրոտեսիլին,,բացի էտ էլ գեշ մեռնում ա

    • Վահագն Քեշիշյան 08/02/2011, ժ. 19:33

      Մերսի կոմենտի համար: Սիրուշոի տաղանդից ասեմ, որ ինքը մենակ իրա երգերն ա լավ երգում, իսկ տաղանդը, որ հասկանում են էտ բառը ասելով, ինքը հաստատ չի: Իսկ գեշությունից էլ ասեմ, որ էտքան էլ գեշ չի: Դու աղջիկ ես ու քո համար ինքը նենց չի երեւում, ոնց որ տղերքի մոտ ա երեւում: Համենայն դեպս գեղեցկությունը շատ սուբյեկտիվ ա, ու ամեն մարդ ունի գեղեցկության իր չափանիշները 🙂

  19. Սեդա Հակոբքյոխվյան 08/02/2011, ժ. 19:49

    նենց ասեցիր հիմա կմտացեն նախանձում եմ,,,չէ,,ուղակի էնքան չի ինչքան նկարագրում ու աստվածացնում են

  20. Սեդա Հակոբքյոխվյան 08/02/2011, ժ. 20:10

    լավ լավ,,սուս եմ մնում,,,Սիրոշոն էլ իրա գեղեցկությունն էլ

  21. Jenka 12/02/2011, ժ. 20:48

    im karciqov ov vor sirushow nayela,bolori mot el nuyn harcna arajacel te dra imast@ vorna?……bayc charji aydqan qnnadatoren motenal,chishta Sirushoyin u @ndhanrapes hay ergichnerin ches hamemati hamashxarhayin mecutyunneri het,bayc Hayastani masshtabov Sirushon arandznanum e,u karcum em bavakanin mec chanachum uni artasahmanum hamematac myus hay ergichneri.chishta Sirushon baretes artaqinov,lav dzaynayin tvyalnerov ergchuhi e,bayc anxos nra aydqan chanachman harcum mec tex unen te ir cnoxner@ te amusin@.hamarenq vor na uxaki baxtavor axchik e….

    • Վահագն Քեշիշյան 12/02/2011, ժ. 21:24

      Իրանք իրանց ուզածին կարեւորը հասել են: TV-ով մենակ իրանց հաջողությունների մասին են ասում, բայց քննադատությունները թողում են կադրից դուրս: Բայց դե էսի ավելի լավ PR ա: Մեկ էլ ոնց ասում են “շան բախտը թաթերի տակ ա”: (Եթե վիրավորվող կար, sorry, (էսօր բարի եմ :)))

  22. Սեդա Հակոբքյոխվյան 13/02/2011, ժ. 11:53

    ուղակի մարդ էնքան ա հոգնում էս աստղերից, էս ապուշ անիմաստ իրար հետևից երգերից, անընդհատ նույն ա, նույն մարդիկ ու նույն անիմաստ բաները

  23. Jenka 13/02/2011, ժ. 19:18

    isk voreve meki mot harc chi arajacel te inchi Sirushon ira show-i @ntacqum aydqan xoselov Qele-qele ergi masin mi angam chhishatakes vor ayd erg@ grela Der- Hovan…..

  24. Հերմինե 16/02/2011, ժ. 00:20

    Ման էի գալիս մի կայք որտեղ կգտնեի այս թեման շոշափված: Ապշած էի էդ հաղորդումից, հայկական հեռուստաալիքները լրիվ ԱԼՄ են դարռնում: Մեկ մեկ էնպիսի հաղուդումներ եմ հանդիպւմ, ԱԼՄ-ն ուղղակի դասական ու ինտելեկտուալ ախոյան է դրանց, մանավանդ էս “աստղերը”, հիմա ով էկրանից մի կապիկություն է անում երկու և ավելի անգամ, կոչվում է հայկական աստղ: էն “վերնիսաժում” հատված կա որտեղ ով տանը ինչ աղբ ունի բերուվ վաճառում է, դե ինչ ունեն դա էլ վարճառում են, նույնել մեր աստղերն են, ոչինչ չեն կարողանում, աղբ են բաց թողնում, մասնավորապես երգիչները հաղորդավար դարձած: Որ երգում են ոնց կարողանում են, ներելի է, մտածում ես դե մարդը սիրում է երգել, փորձում է, բայց դա էլ “դորդուբեշ” չարած սկսում են հաղորդում վարել, իրենց ցածր կենցաղի մակարդակով … Իսկ ՍԻՐՈՒՇՈՈՒՆ … խոսքեր չունեմ, ԱԼՄ. Ես վիրավորվում եմ մեր ազգի համար, որ ունենք մեծություններ, որոնց մասին կուզենաինք լսել, իմանալ նրանց կյանքի մասին, մարդիկ ու հայկական արվեստի անկյունաքարերն են, բայց փոխարենը մի 24 ամյա աղջիկ, որ ունի միջին տվյալներ ամեն ինչում ոչ մի բանով աչքի չընկնող … ես հավանում եի իրեն երբ նա դեռ փոքր էր, ուրախանում իր հաջողություններով, սիրում էի իր ընտանիքը: Բայց այ էսպիսի փուչ ու արհեստական պրոպագանդաները հասցրեցին նրան, որ իմ երբեմնի ամինասիրելի դերասանն անգամ` նկատի ունեմ իր հորը, կորցրեց իր հարգանքը: ԻՐԵՆՔ ԷԼ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ կոչվելու իրավունք չունեն: Ահա սա է այն ազդեցությունը որը ունեցավ էս հաղորդումը: Հակակրանք և հարգանքի կորուստ:

    • Վահագն Քեշիշյան 16/02/2011, ժ. 12:17

      ԱԼՄ-ն իսկականից իզուր փակեցին: Էտ ալիքը ոչ մեկին ոչ նեղացնում էր, ոչ էլ ուրիշ բան էր անում: Իրա համար խախանդ ապրում էր: Հիմա էլ Արմենիան ամեն ինչ անում ա, ամեն ձեւ սապոնվում ա, որ արժանանա վերեւի ուշադրությանն ու համակրանքին: Էս էլ էտ ապացույցներից մեկն ա: Թե սենց ուր ենք ուզում գնանք կամ մինչեւ երբ ա շարունակվելու…

  25. AskA 17/05/2012, ժ. 17:30

    ha iroq debilutyunaa,,,, heto el asum en xosqi azatutyun:D:D xpo en lriv:D:D

Թողնել մեկնաբանություն