Բողոքական բլոգ

բողոքում ենք հանուն Հայաստանի բարելավման

Հրաժեշտի և տեղափոխության մասին…

Իրեն բոլոգոսֆերայի մասն համարող բլոգս ընթերցող սիրելի հասարակություն, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսուհետ ես այստեղ գրառումներ չեմ անելու: Եթե քեզ ընդհանրապես հետաքրքրում են իմ գրառումները և դրանք քեզ ինչ որ հավելյալ ինֆորմացիա են տալիս այս կամ այն իրադարձության կամ ԲԱՆ-ի վերաբերյալ, ուրեմն քեզ սիրով տեղեկացնում եմ, որ ես իմ բլոգային “գործունեությունը” շարունակելու եմ www.keshishyan.info-ում: Ես իրան կոչել եմ “Փակագծերից դուրս”, որովհետև այնտեղ խոսելու եմ ավելի բաց ու անկաշկանդ ու ոչ մի գաղտնիք չի մնալու: Ինձ համար հաճելի էր այս ութ ամիսների ընթացքում շփվել ձեզ հետ: Հուսով եմ, որ այդ շփումը կշարունակվի նաև “Փակագծերից դուրս”-ում: Դե ինչ, ինձ ու քեզ նորանոր հաջողություններ… Կտեսնվենք այնտեղ…

Ծանոթ կամ զեմլյակ ունենք

Ծանոթ կամ զեմլյակ: Շատ տարածված արտահայտություն 90-ականներից սկսած (մինչեւ էտ էլ կար): Ցավոք, Հայաստանում շատ մեծ նշանակություն են տալիս էս 2 բառերին: Հաստատ սաղս էլ հանդիպած կլնենք նենց դեպքերի, որ էս երկու բառերը մեծ դեր են խաղացել իրանց կյանքում: Մենք սիրում ենք մեր գործերը արագ անելու համար էս երկու բառերից մեկը մեջբերել, բայց չենք սիրում ու նույնիսկ մի քանի “քաղցր” խոսք ենք ասում նրանց, ովքեր էս երկու բառերից մեկն օգտագործելով իրանց գործերը ավելի շուտ են արել: Read more of this post

SiruShow, թե՞ եւս մեկ անիմաստություն

Արդեն մի քանի օր ա, ինչ Արմենիայով եթեր ա գնում SiruShow-ն: Չգիտեմ` ինքը ինչ ա` սերիալ, հաղորդում, կինո, թե ուրիշ նման բան, բայց էս իրան ուղղակի կասեմ հենց SiruShow: Մինչեւ ցույց տալը, արդեն հասցրել էին մի լավ զզվցնել, որ ըլնելու ա, նայեք, իրա կյանքն ա: Ձեւի համար ասեցի առաջին մասից մի քիչ նայեմ, տենամ ինչ ա ու աշխարհից էլ հետ չմնամ: Նայեցի… Ոնց որ սպասում էի: Նույն անկապ բաներն էր, նույնը, ինչ սաղս գիտեինք ու ինչ ենթադրում էինք: Սիրուշոի մասին հարցազրույց են վերցնում նենց մարդկանցից, ովքեր համարվում են իրանց ընտանիքի բարեկամները: Read more of this post

Մեր նահապետականությունն ու ձգտումը դեպի Եվրոպա

Էէէէէէէէէէէ, միանգամից զարգացանք: 70 տարի ապրեցինք վառոտների հետեւը ու չտեսանք, որ աշխարհը զարգանում ա: Միանգամից էտ վառոդները բացվեցին ու էտքան լիությունը տենալով չհասկացանք ուր ենք գնում, ինչ ենք անում: 70 տարի ժողովրդի ձեռը ոչ մի բան չկար ու միանգամից ամեն ինչ եղավ: Չնայած էտ միանգամիցը հարաբերական ա ասած: Երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, Հայաստանում սկսվեց պատերազմ: Ոչ միայն Ղարաբաղում… Հայաստանում եթե էն ժամանակ պաշտոնները Մոսկվայից էի շնորհվում, հիմա արդեն ազատ էր, էլ ոչ մեկ չէր ասելու, թե ով որտեղ ա նստելու: Սկսվեց աթոռակռիվը: Ոմանք օգտվելով նախորդ տարիներին ժողովրդի հանդեպ ձեռք բերված հավատից ու վստահությունից, վերցրեցին ինչ կարողացան: Ճգնաժամը պարուրեց Հայաստանը: Read more of this post

Բողոք բանակից, բողոք հայերից…

Էսօր հայկական բանակի կազմավորման 19 ամյակն ա: Շնորհավորում եմ մեզ, այս տոնի կապաակցությամբ, իսկականից տոն, որտեւ էտ ժամանակ մեզ ավելի քան երբեւէ պետք էր կանոնավոր բանակ: Արդեն 19 տարեկան ա: Ընդհանրապես Հայաստանն ու բանակը նմանացնում են մարդու` ասելով, որ նրանք արդեն չափահաս են: Մենք գիտենք, որ գրեթե բոլոր չափահասներն էլ նորմալ քայլում ու մտածում են: Այնինչ, մեր բանակն ու Հայաստանը հլը չոչ են անում: 20 Տարվա մեջ մենք չսովորեցինք կառուցել նորմալ պետություն: Ախր որ ասես հսկայական տարածք ա, չէ, էղած-չեղածը 30.000 քառ./կմ ա, բայց դե էտ էլ չենք կարում նորմալ կառավարենք: Միշտ տենց ա էլի, ոնց սկսես, նենց էլ կշարունակես: Հայաստանը հլը նորմալ չէր էլ խոսում, երբ ընտրությունները կեղծվեցին: Read more of this post