Բողոքական բլոգ

բողոքում ենք հանուն Հայաստանի բարելավման

Tag Archives: կարծիք

Մեր նահապետականությունն ու ձգտումը դեպի Եվրոպա

Էէէէէէէէէէէ, միանգամից զարգացանք: 70 տարի ապրեցինք վառոտների հետեւը ու չտեսանք, որ աշխարհը զարգանում ա: Միանգամից էտ վառոդները բացվեցին ու էտքան լիությունը տենալով չհասկացանք ուր ենք գնում, ինչ ենք անում: 70 տարի ժողովրդի ձեռը ոչ մի բան չկար ու միանգամից ամեն ինչ եղավ: Չնայած էտ միանգամիցը հարաբերական ա ասած: Երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, Հայաստանում սկսվեց պատերազմ: Ոչ միայն Ղարաբաղում… Հայաստանում եթե էն ժամանակ պաշտոնները Մոսկվայից էի շնորհվում, հիմա արդեն ազատ էր, էլ ոչ մեկ չէր ասելու, թե ով որտեղ ա նստելու: Սկսվեց աթոռակռիվը: Ոմանք օգտվելով նախորդ տարիներին ժողովրդի հանդեպ ձեռք բերված հավատից ու վստահությունից, վերցրեցին ինչ կարողացան: Ճգնաժամը պարուրեց Հայաստանը: Read more of this post

Աստծո ազդեցությունը իրական կյանքի վրա: Դօրիան` “Սատանան մայրամուտին”

Որպես նախորդ պոստիս շարունակություն, որոշեցի ներկայացնեմ Դօրիանի “Սատանան մայրամուտին” վիպակից այս հատվածը, ուր ներկայացնում է Աստծո ազդեցությունը իրական կյանքի վրա: Խորհուրդ եմ տալիս չնայել երկարությանը ու կարդալ մինչեւ վերջ, եթե ավելի շատ հավես կունենաս, կարդա ամբողջ վիպակը այ այստեղ:

Պարոնը մոտեցավ դռանը և կողպեց այն, ապա քայլեց Դավիթի կողմ:
— Սա խաղ է, երիտասարդ: Եթե ես այժմ քեզ վիրավորեմ, քեզ նվաստացնեմ, կամ նվաստանամ քո առաջ, չի նշանակում, որ վաղը ես ինձ վատ եմ զգալու, որ վաղը խիղճս տանջելու է: Ես ամեն ինչ հանուն ինձ եմ արել: Որովհետև ես սիրում եմ ինձ: Ես ուզում եմ ունենալ ամեն ինչ ու թքած ունեմ, դա կարելի է, թե ոչ: Read more of this post