Բողոքական բլոգ

բողոքում ենք հանուն Հայաստանի բարելավման

Ծանոթ կամ զեմլյակ ունենք

Ծանոթ կամ զեմլյակ: Շատ տարածված արտահայտություն 90-ականներից սկսած (մինչեւ էտ էլ կար): Ցավոք, Հայաստանում շատ մեծ նշանակություն են տալիս էս 2 բառերին: Հաստատ սաղս էլ հանդիպած կլնենք նենց դեպքերի, որ էս երկու բառերը մեծ դեր են խաղացել իրանց կյանքում: Մենք սիրում ենք մեր գործերը արագ անելու համար էս երկու բառերից մեկը մեջբերել, բայց չենք սիրում ու նույնիսկ մի քանի “քաղցր” խոսք ենք ասում նրանց, ովքեր էս երկու բառերից մեկն օգտագործելով իրանց գործերը ավելի շուտ են արել: Մենք ըտենց ազգ ենք: Երբ մենք ենք մի վատ բան անում, արդարացում գտնում ենք ու ներելի ա, բայց հենց էտ նույն վատ բանը անում ա ուրիշը, արդեն մեր աչքին երեւում ա: Այ ստեղ են ասել, որ իրա աչքի գերանը չի տենում, ուրիշի աչքի փուշն ա տենում: Տենց ա, որտեւ իրանը չի ու ինքն էլ ուզում ա հասարակության մեջ լավ տպավորություն թողի: Մեր հասարակությունն էլ ինչ հասարակություն ա: Ինքը սիրում ա անարդաությանը ոչ ասել, պախարակել, բայց ոչ մի բան չի անում դրա դեմն առնելու համար, հլը մի բան էլ ինքն ա անարդարություն անում: Հիմա սաղ էլ ասում են, որ եթե ուզում ես գործի ընդունվես, կամ պիտի ծանոթ խաղացնես, կամ փող: Հաստատ էս երկուսից մեկը պիտի խաղացնես, թե չէ գործատուն ուրիշ բան ա խաղացնում: Չնայած գրանցվում են դեպքեր, երբ համ փող, համ էլ ծանոթ պիտի խաղացնես, որ ընդունեն: Բացի ըլնում են նորմալ գործատուներ, ովքեր իսկականից հասկանում են գործի լրջությունը եւ նորմալ ու գործից հասկացող մարդկանց են ընդունում: Այ ստեղ արդար ա: Լավ, նորից անցնենք ծանոթին կամ զեմլյակին: Շատերն են իրանց լավ զգում, ինչ ա որ էս կամ էն բարձր պաշտոն ունեցող “անձը” իրանց քաղաքից ա, գյուղից ա: Ուղղակի էտքան բան: Իրանք իրար չեն ճանաչում ու մեկը մեկից փախած դեմք ա առանց էտ պաշտոնի: Ստեղ ես թվարկում եմ, թե ծանոթը որտեղ ա խառնվում, եթե հավես ունեք, կարդացեք, եթե չէ, ուրեմն հաջորդ պարբերությունից շարունակեք.

նույն ծանոթն ա խառնվում, երբ քաղմաս են ընկնում, նույն ծանոթն ա խառնվում, երբ հիվանդանոց են ընկնում, նույն ծանոթն ա խառնվում պասպորտսեղանում, նույն ծանոթն ա խառնվում վայնկոմատում, նույն ծանոթն ա խառնվում իստիտուտում բաժինը փոխելու ժամանակ, նույն ծանոթն ա խառնվում ամփոփիչի փակման ժամանակ, նույն ծանոթն ա հանդիպում գայիշնիկի հետ հանդիպման ժամանակ, նույն ծանոթն ա խառնվում հարկայինում, նույն ծանոթն ա խառնվում հերթի մեջ, նույն ծանոթն ա խառնվում օդանավակայանում, նույն ծանոթն ա խառնվում տամոժնիում, նույն ծանոթն ա խառնվում քաղաքապետարանում, նույն ծանոթն ա խառնվում զագսում, նույն ծանոթն ա խառնվում նոտարում, նույն ծանոթն ա խառնվում պարապունքի ընդունվելուց, նույն ծանոթն ա խառնվում խանութում ապրանք ընտրելու ժամանակ, նույն ծանոթն ա խառնվում…

Ծանոթներն ամենուր են: Չեն հասկանում, որ մի փոքր երկիր ա ու հաստատ սաղս էլ մի պաշտոնավոր ծանոթ կամ բարեկամ ունենք: Լավ ա ամեն երկրորդը հիմա պաշտոնյա ա: Հանգիստ կարաք գլուխ չգովաք 😛

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: