Բողոքական բլոգ

բողոքում ենք հանուն Հայաստանի բարելավման

Մեր նահապետականությունն ու ձգտումը դեպի Եվրոպա

Էէէէէէէէէէէ, միանգամից զարգացանք: 70 տարի ապրեցինք վառոտների հետեւը ու չտեսանք, որ աշխարհը զարգանում ա: Միանգամից էտ վառոդները բացվեցին ու էտքան լիությունը տենալով չհասկացանք ուր ենք գնում, ինչ ենք անում: 70 տարի ժողովրդի ձեռը ոչ մի բան չկար ու միանգամից ամեն ինչ եղավ: Չնայած էտ միանգամիցը հարաբերական ա ասած: Երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը, Հայաստանում սկսվեց պատերազմ: Ոչ միայն Ղարաբաղում… Հայաստանում եթե էն ժամանակ պաշտոնները Մոսկվայից էի շնորհվում, հիմա արդեն ազատ էր, էլ ոչ մեկ չէր ասելու, թե ով որտեղ ա նստելու: Սկսվեց աթոռակռիվը: Ոմանք օգտվելով նախորդ տարիներին ժողովրդի հանդեպ ձեռք բերված հավատից ու վստահությունից, վերցրեցին ինչ կարողացան: Ճգնաժամը պարուրեց Հայաստանը: Ամեն ինչ փոխվեց, բացի մարդկանց ներքին պահպանողականությունից: Ես ծնվել եմ հենց էտ խառը ժամանակներում: Մարդիկ չհասկացան, որ անկախության սերունդը ուրիշ ա ըլնելու: Չեն հասկանում, որ երեխեն նոր ա ծնվում, չի նշանակում ամեն ինչ սկբից ա սովորում: Նրա մեջ արդեն ամեն ինչ կա, ուղղակի բացել ա պետք դրանք: Սաղ բողոքում են, թե էս սերունդը ուր ա գնում, ուր ա նայում: Չեն մտածում, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարա մնանք էտ նահապետականը: Ամեն ինչ փոխվում ա, ամեն ինչ զարգանում ա: Մի կողմից էլ հենց էտ նույն նահապետական սերնդի ներկայացուցիչներն են մեզ տանում Եվրախորհուրդ: Անկախության սերունդն ու դրա հաջորդ սերունդները ընկել են 2 քարի արանքը: Բայց էտ արանքից կամաց-կամաց դուրս են գալիս, կամաց-կամաց քչանում են էն մարդիկ, որ ասում են պահպանեք զուտ հայկականը: Իրանք համ պակասում են գաղափարական առումով, համ բնական: Կոպիտ օրինակ բերեմ, հիմա ոնց եք պատկերացնում բեղերով աղջիկներով մտնենք Եվրոպա: Ախր հայ աղջիկները իսկականից սիրուն են, ուղղակի նահապետականության հետեւանքով իրանք իրանց չեն նայում ու ձեռից գնում ա իրանց սիրունությունը: Ինչքան տենց դեպքեր կան… Իսկ բեղերով աղջիկները նահապետականության ամենավառ արտահայտելու ձեւն ա, որ հաստատ սաղս էլ կհասկանանք, թե խոսքը ինչի մասին ա: Ոնց որ ասում էր Պարույր Սեւակը, դե արի ու մի խելագարվիր: Հիմա ինչ ա ստացվում, եթե մենք թթվենք նահապետականության վրա, հետո հաստատ կործանվելու ենք, եթե առաջ գնանք, հետագայում էլ առաջընթաց կունենանք, բայց էտ դեպքում էլ պահպանողականները կհարձակվեն: Չնայած մենք արդեն սովոր ենք սենց անկապ ու անորոշ իրավիճակներին, որտեւ մենք միշտ “Առաջ կպոռանք, ետ-ետ կերթանք”:

Advertisements

22 responses to “Մեր նահապետականությունն ու ձգտումը դեպի Եվրոպա

  1. Karen 30/01/2011, ժ. 21:42

    Առաջին նկարին նայելուց միանգամից հիշեցի` քո կողմից մեջբերված “Mea Culpa”-ի ՛՛Գյոթե: -Ոչ, թագավորը երբեք գող չի լինում: Թագավոր դարձած մուրացկանն է գող լինում, ու դուք դրան վարժվել եք:՛՛ հատվածը:

    • Վահագն Քեշիշյան 30/01/2011, ժ. 22:28

      Ես էտ մեջբերումը անելուց հենց էտ էլ նկատի ունեի, ուղղակի չեմ գրել, բայց ոնց երեւում ա, հասկացողը հասկանում ա 😉 Էտ լավ ա, որ կարողանում եմ նենց բացատրեմ, որ կարդացողը կարում ա առանց ուղղակի իմաստը ասելու հասկանա միտքս, նշանակում ա, որ բլոգս զարգացած ու լայն մտահորիզոն ունեցող մարդիկ են կարդում:

  2. Karen 30/01/2011, ժ. 22:01

    Իսկ ինչ վրաբերումա Եվրոպային, Վահագ ջան, ստեղ մի շատ կարեվոր հարց կա.
    Մենք արագ ՛՛վարժվող՛՛ ազգ ենք, ու, անգամ արտերկրի հետ շփման` բնական մեծացման հաշվին, մենք առաջ գնում ենք:
    Բայց շատ կարևորա հասկանալ, թե ինչ է նշանակում Զարգածվածություն, ինչը ցավոք սրտի շատերը լրիվ այլ կերպ են ընկալում:
    Այլ կերպ են ընկալում նաև այն մարդիք ովքեր դեմ են հանդես գալիս. իմ կարծիքով միակ պատճառը դա կարող է լինել:

    • Վահագն Քեշիշյան 30/01/2011, ժ. 22:50

      Հայերը գիտեն զարգանալը էտի որ սաղ կոմպ ունեն, սաղ իրար պաչում են, ոչ մեկը կույս չի ու էլի նման զրթուզիբիլ: Հայերին մեկը պիտի բացատրի, որ ազատ մտածելակերպը էտ իմ նշած բաները չեն, այլ այն ինչ կա իրականում, ինչ շուրջտ կատարվում ա, դրա մասին մտածես ու ազատ կարծիքդ հայտնես: Ինչքան էլ ասեն մենք զարգացել ենք, սուտ ա, զարգանալը մենակ փող ունենալը չի, մենք հլը շատ տեղ ունենք զարգանալու:

  3. aklambosti 30/01/2011, ժ. 23:41

    չգիտեմ եվրոպայում եղել ես թե չէ, կամ ամերիկա, կանադա, կամ լատինոամերիկյան որևէ երկիր, բայց էդ բեղերով աղջիկ արտահայտությունդ, կներես, որ հեչ դուրս չեկավ, էս կողմերում ավելի հանդիպվող երևույթ ա, եթե դա ես կապում նահապետականության հետ: ես ինչքան գալիս եմ հայաստան, ինքս աղջիկ լինելով, զարմանում եմ, թե ինչքան ժամանակ ա պետք, էդքան սիրունանալու, էդքան իրանց հետևելու համար: եվրոպայում քո ասած բեղավոր աղջիկները ավելի շատ են, իսկ այ հազար անգամ ներողություն եմ խնդրում, ռաբիզ, անթրաշ տղեք ավելի քիչ են: ամեն երկիր իրա զարգացման պատմությունն ունի: հայաստանը մեղավոր չի իրա պատմության համար, իսկ մարդիկ, որ ավելի շատ ռուսամետ են քան եվրոպամետ, նորից մեղավոր չեն, որ ուզում են առաջընթաց զգան իրանց կենցաղում, դրանից էլ ամեն ինչ մի քիչ թռիչքային արագությամբ ա գնում ու մի քիչ անկապ:
    կներես, շատ երկար կոմենտ ստացվեց:

    • Վահագն Քեշիշյան 31/01/2011, ժ. 00:08

      Մերսի կոմենտի ու անկեղծ կարծիքի համար: Նախ բեղերով աղջիկ ասեցի, որտեւ Yere1 հաղորդումից հետո Հայաստանցիները ավելի լավ են պատկերացնում նահապետականությունը հենց էտ ձեւով: Իհարեկ, վիճակը տխուր ա, որ չեն հասկանում, թե ինչը որն ա ու ամեն ինչ խառնել են իրար: Մենք իրականում չգիտենք ինչ ենք ուզում, որտեւ եթե իմանայինք, մենք արդեն մեր ուզածի հասել էինք: Պատմության մեջ շատ դեպքեր կան, որ ապացուցում են, որ եթե հայերը միավորվեն մի գաղափարի շուրջ, անպայման կհասնեն դրան: Ստեղ շատ բաներն ա ձեւականություն: Որ ասում ես ինչքան ժամանակ ա պետք էտքան սիրունանալու համար, ասեմ, որ հայ աղջիկները սիրուն են ծնվում, իսկ էտ ձեւով սիրունանանալու համար երկար ժամանակ պետք չի իրանց: Իսկ դու տեսել ես տարիքով կնոջ, որ էլի տենց հետեւի իրան, հազիվ թե, չնայած որ մեկումեջ հանդիպում են: Բայց հաստատ Հայաստանից դուրս դժվար տեսած ըլնես մի տարիքով կնոջ, որ իրան չհետեւի: Ռաբիս, անթրաշ տղեքի մասին էլ ասեմ, որ ես արդեն մի քանի անգամ անդրադարձել եմ իրանց ու դու էլ ոնց որ կարդացել ես դրանք: Ինչ որ ա, մենք շատ անկազմակերպ ենք մտածում ու էս մեր ազատությունը չգիտենք ոնց օգտագործենք 😦

    • Anna 01/02/2011, ժ. 15:44

      Shat durs ekav! Hamamit em amen gracd bari het!

      • Վահագն Քեշիշյան 01/02/2011, ժ. 15:52

        Մերսի: Ուրախ եմ որ համամիտ ես ինձ հետ, հուսով եմ որ իմ հետագա կարծիքների հետ էլ համամիտ կլնես կամ քո տեսակետը կհայտնես իմ կողմից բարձրացված հարցերի շուրջ 😉

  4. bexavor axjik 31/01/2011, ժ. 00:08

    es xosq em talis, evropa gnaluc araj bexers ktrashem. da hastat kuxxvi. bayc qo gaxapary chi uxxvelu ankax nranic tesqov es te che;)

    • Վահագն Քեշիշյան 31/01/2011, ժ. 00:20

      Ճիշտն ասած չհասկացա քո գրածի վերջին մասը, բայց անկեղծ ասեմ, որ ես գիտեի, որ աղջիկներ վիրավորվելու էին էտ արտահայտությունից, բայց ինչ արած, ես մեղավոր չեմ, արդեն ասել եմ, որ էս ազգը մենակ տենց կհասկանա էն, ինչը ուզում էի ասեի, ու ոնց երեւում ա, կեսը հասկացել են, կեսը չէ, բայց ստեղ մեղադրելի բան չկա: Ինչքան հասկացա, դու ուզում ես ասես, որ ես չեմ կարողանում ազատ մտածեմ ու նահապետականություն ասելով հասկանում եմ բեղավոր ու հաստ ունքերով աղջիկներին??? Եթե տենց ա, ասեմ, որ սխալվում ես: Ես պոստերս գրելու ժամանակ հավես չեմ անում շատ ծավալվելու, համ էլ նենց եմ գրում, որ մարդիկ հավես անեն կարդան, որտեւ ստեղ դուռ չի ճռռում, գրում եմ մարդկանց համար: Ես հիմա հաստատ չգիտեմ, թե դու ով ես, բայց որ մի օր հանդիպենք իրական կյանքում, կտենաս իմ մտածեու ու գրելու տարբերությունը:
      Բայց դու մի հատ բացատրի էս մասը — bayc qo gaxapary chi uxxvelu ankax nranic tesqov es te che
      Մերսի կարդալու ու մեկնաբանելու համար 😉

      • bexavor axjik 31/01/2011, ժ. 00:38

        aysinqn chi poxvi en, vor ches gnahatum en inch unes! u qo gracy karoxa inch vor xmbi hamar chishta, bayc yndhanracnel azgi hamar charji;) :))))

      • Վահագն Քեշիշյան 31/01/2011, ժ. 00:47

        Համաձայն եմ քո հետ, որ ես չեմ գնահատում էն ինչ ունեմ: Էտի վատ ա, որտեւ ես իմ ունեցածը ձեռիցս տալիս եմ, նոր եմ դրա արժեքը իմանում: բայց ինձ թվում ա, որ կամաց-կամաց փոխվում եմ, ու եթե տենց ա, ուրեմն լավ ա:
        Ես չեմ ստիպում, որ իմ կարծիքը սաղի համար դոգմա դառնա: Չէ, ես ուղղակի իմ կարծիքն եմ հայտնում: Մի բան էլ, երբեք անհատի կարծիքը չի կարա հասարակության կողմից միաձայն ընդունվի, ինչքան էլ որ ինքը ճիշտն ասի:

  5. bexavor axjik 31/01/2011, ժ. 00:53

    hamadzayn em;)

  6. Karen 31/01/2011, ժ. 02:09

    Ժողովուրդ… Աղջիկներ…
    Ես առաջին անգամ ընդամենը երկու օր առաջ եմ գրանցվել բլոգում, բայց ինչքան հասցրել եմ հասկանալ՛ բլոգը անձնական կարծիքի արտահայտման համար է, և եթե այդպես է, կարծում եմ արտահայտվելուց հետո ներողությունների ու վիրավորանք պատկերացնելու կարիք չկա:
    Եվ հատկապե՛ս ով է որոշում, որ բեղը վիրավորական բառ է? Ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչպես է իրեն հարմար ապրել… և վիրավորվելով էլ կարելի է վիրավորել մարդկանց, ով դրանում վատ բան չի տեսնում:)
    Այնպես որ եկեք մոռանանք վիրավորանքների մասին և ուղղակի քննարկենք հարցերն այնպես, որ կարողանանք թույլ տալ կարդացողներին արտահայտել նաև իրենց մտքերը:
    Ես ողջունում եմ քննարկումները, քանի որ ինչքան էլ տեղեկացված որ լինենք, մեկ անգամ ևս սկսում ենք մտածել և հասկանալ, թե ինչքանով է մեր կարծիքը ընդունելի հասարակության կողմից` որի հետ մենք ամեն օր շփվում ենք:

    • Վահագն Քեշիշյան 31/01/2011, ժ. 02:24

      Կարեն ջան իմ էս բլոգը ստեղծել եմ հունվարի 17-ին: ստեղ ես մենակ բողոքում եմ նենց բաներից, որ իրականում այդպես չպետք է լիներ ու դրա մեղավորը հենց մենք ենք: Եթե հարցմանը ուշադրություն ես դարձրել, տեսած կլնես, որ ուզում եմ էս բլոգի միջոցով մի քիչ մեր մտածելակերպն ու կյանքը փոխել դեպի լավը:

      • Karen 31/01/2011, ժ. 02:56

        Իհարկե ուշադրություն դարձրել եմ, ուղղակի comment-ի տեղ չկար…
        Վահագ ջան, իմ կարծիքով մեզ հենց դա այսօր պետքա,՛՛առաց ետ էլ երևի մենակ ստեղա` ինտերնետում, որ դեռ շանս կա արտահայտվելու այդ ոճում;) (Էս ել երևի հլը խելքները չի հասնում-դրա համար:))
        PS.ՄԻ քիչ ժառգոնից
        Բողոքելը անիմաստ է, եթե մենակ էս, բայց եթե մարդիք են միանում ու սկսում քննարկումներ, դա արդեն վերափոխվում է ելք գտնելու ցանկության, որն էլ արդեն լրիվ ուրիշ գաղափար է ոչինչ չանելու համեմատ:
        Կրկին անգամ ողջունում եմ…

      • Վահագն Քեշիշյան 31/01/2011, ժ. 03:03

        Դե գաղափարակիցներ կամաց-կամաց գտնում եմ: Արմենիքսում էլ բողոք թեգը ես մենակով եմ բերել հասցրել առաջին տեղը: Մարդիկ կամաց-կամաց սկսում են սովորել բանավիճել: Ես էլ զարգացնեմ բլոգս ու տենամ ինչ ա ըլնում… Բայց ինձ թվում ա, որ մի արդյունքի կհասնեմ: Առաջին օրը, որ էս բլոգը բացեցի, հլը մեջը նորմալ բան էլ չկար, 70 հոգի մտել էր: Էտ նշանակում ա, որ մարդիկ ուզում են կարդան, լսեն, բայց վախենում են արտահայտվեն 😦

  7. Arxangelo 31/01/2011, ժ. 16:21

    Վահագն ջան, դու նահապետականություն ասելով ուղակի պատկերացնում ես հետամնացություն: Բայց դա չի նահապետականությունը: Երբ ասում են պետք է պահպանել մեր հայկականը, դա չի նշանակում, որ աղջիկներին ասում են պարֆումերյաից մի օգտվեք: Երբ ասում են պահպանենք հայկականը, նկատի ունենք, որ ըստ հայկականի տղամարդը պիտի լինի տղամարդ, կինը կին, այլ ոչ թե հիմիկվա կիսականացի, կամ կանանցից առավել կանացի տղամարդ ու առնական կին: Երբ ասում ենք պահպանենք հայկականը, նկատի ունենք, որ պետք չի եվրոպաներից ընդօրինակել վատը, նկատի ունենք որ պետք չի ընդունել ու մի բանել նպաստել գոմիկներին, նկատի ունենք որ պետք չի թողել եհովայի վկա մկա քայքայի մեր հավատը… (երկար կարամ գրեմ, բայց)
    Ուղակի ցավալին էնա որ այս նոր սերունդը, երբ իրանց ասում են պետք է պահպանել ավանդականը, իրանք վռազ պատկերացնում են էտ քո ասած բեղերով աղջիկը…

    • Վահագն Քեշիշյան 31/01/2011, ժ. 16:33

      Ես ուղղակի ուզում եմ մեր մտահորիզոնը լայնացնեմ: Ցավն էտ ա, որ նահապետականությունը մեր ժողովուրդը ընդունում ա որպես հետամնացություն: Հայերը լավ ավանդույթներ ունեն, բայց հիմա դրանք սաղ աղավաղվել են ու չգիտեմ ինչ են դարձել: Ամեն ինչ դարձել ա ձեւական: Ես իսկականից սիրում եմ էն պապիկ տատիկներին, որ ի սրտե նշում են տոները, իս սրտե պահում են ավանդույթները, որտեւ էտի իրանց հոգու մեջ ա, այլ ոչ թե ձեւական, յանմ տեսեք մենք էլ ենք սենց, մենք էլ ենք նենց: Էլի եմ ասում, մենք եսիմ ինչ ենք: Նախիջեւանում որ էտ խաչքարերն ու գերեզմանոցները ավերում էին, խի էին շւոխուռ հանել: Իրավունք չունեին, որտեւ իրանք չեն կարում դաժե իրանց երկրի ներսինը պահեն: Հենց Հայաստանում հենց հայերի ձեռով ինչքան խաչքար ա ջարդվում, ինչքան գերեզմանոց ա թալանվում, թե մեր երկրի ներսինը սրբություն չի, անպայման պիտի դուրսը ըլնի, որ ոմանք ձեւական ցույց տան, թե մենք ազգի համար մտածում ենք: Մենակ մենք կարանք ազգի անունից ու ազգի համար կենաց խմենք ու գնանք Անթալիա հանգստանալու: Ձեւը տենց չի: Հիմա որ Հայաստանը ձեւականներից մաքրենք, համարյա մարդ չի մնա: Իսկ իրանց էլ հասկացնել, որ պահպանեք հայկականը, չի ստացվի, ինչքան էլ մեծ ցանկություն ունենաս:
      Sorry, մի քիչ ոգեւորվեցի 🙂

      • Karen 31/01/2011, ժ. 20:23

        Անտալիայի պահը շատ լավն էր:)

      • Վահագն Քեշիշյան 31/01/2011, ժ. 20:29

        Իրականությունն ա: Էտ Անթալիային ավելի լավ անդրադարձել էին 7.5-ի մեջ, ուղղակի մարդկանց թվում ա, թե էտ հումոր էին անում, այնինչ իրանք ուզում էին ցույց տային մեր անխելքությունը: Ես անցած տարի ուզում էի գնայի Scorpions-ի համերգին Ստանբուլ, բայց հետո փոշմանեցի, որտեւ Թուրքիայում էր ու համ էլ չգիտեի, թե ընդեղից ոնց հետ կգամ, իմ ոտերով, թե ոտերս առաջ մեկնած 😦 Լավ, մոռանանք տխուր թեմաները 🙂

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: