Բողոքական բլոգ

բողոքում ենք հանուն Հայաստանի բարելավման

Բողոք բանակից, բողոք հայերից…

Էսօր հայկական բանակի կազմավորման 19 ամյակն ա: Շնորհավորում եմ մեզ, այս տոնի կապաակցությամբ, իսկականից տոն, որտեւ էտ ժամանակ մեզ ավելի քան երբեւէ պետք էր կանոնավոր բանակ: Արդեն 19 տարեկան ա: Ընդհանրապես Հայաստանն ու բանակը նմանացնում են մարդու` ասելով, որ նրանք արդեն չափահաս են: Մենք գիտենք, որ գրեթե բոլոր չափահասներն էլ նորմալ քայլում ու մտածում են: Այնինչ, մեր բանակն ու Հայաստանը հլը չոչ են անում: 20 Տարվա մեջ մենք չսովորեցինք կառուցել նորմալ պետություն: Ախր որ ասես հսկայական տարածք ա, չէ, էղած-չեղածը 30.000 քառ./կմ ա, բայց դե էտ էլ չենք կարում նորմալ կառավարենք: Միշտ տենց ա էլի, ոնց սկսես, նենց էլ կշարունակես: Հայաստանը հլը նորմալ չէր էլ խոսում, երբ ընտրությունները կեղծվեցին: Դրանից հետո սաղ ընտրություններում, օրինակ վերցնելով 1996 թվականի նախագահական ընտրությունները, բոլոր ընտրությունները կեղծվում են: Բայց, ոնց որ ասեցի, էսօր բանակի օրն ա, դրա համար խոսամ բանակից: Չնայած որ ՀՀ Սահմանադրությունում շատ բացեր կան, ՀՀ ԶՈՒ կանոնագրքում կարծես թե ամեն ինչ հստակ գրված ա: Ամեն ինչ մանրամասն: Բայց չնայած այդ մանրամասնությանը, հայկական բանակում հլը շարունակում են զինվորների ծեծել ու գնալով էտ դեպքերը, ցավոք սրտի, շատանում են: Կյանքում մեկդ լսած կա, որ աֆիցերը հարցազրույց տա ու ասի, որ ինքը վատ ա վերաբերում (սխալ չեմ գրել, հենց էլ առանց “վ”-ի, որտեւ էտ ձեւի աֆիցերները մարդ չեն, վեշ են) զինվորներին, դժվար թե, դաժե ցույց ա տալիս, թե իրանք ընկերներ են: Սաղս էլ գիտենք, որ էտ ամեն ինչը սուտ ա, ու ես զարմանում եմ, թե ում աչքին են թոզ փչում, եթե սաղս գիտենք դրա մասին` ամենաանտեղյակից սկսած ՊՆ նախարարով կամ նախագահով վերջացրած: Էս վերջերս էլ YouTube-իվիդեոն: Մի քանի րոպե էր անցել, ինչ քցել էին YouTube, երբ ադրբեջանցիները վերցրեցին վիդեոն ու day.az-ում գրեցին էտ վիդեոի մասին: Եթե, օրինակ, ժողովրդով (որ ասում եմ ժողովրդով, նշանակում ա սաղով, այլ ոչ թե մարտի-ի նման` մասնատված) հավաքվենք ու գնանք էտ աֆիցերներին մի հատ հավեսով դաս տանք, ով պիտի բան ասի հետո, հը? Հիմա սաղ վախենում են, երբ լրագրողները մի քանի ավել բան են ասում իրականությունից, մանավանդ որ հիմա օրեցօր լրագրողների իրավունքները ավելի շատ են պաշտպանվում: Հիմնականում վախենում են Եվրոպայից, որտեւ սաղ սապոնվում են իրան: Չնայած մի կողմից էլ սաղ աշխարհը թքած ունի Հայաստանի վրա: Երբ սահմանները դիտարկում են ու ադրբեջանցիները էտ ժամանակ կրակում են, ով ա ինչ ասում, հետո հայերը կանգանում իրանք իրանց մոտ հպարտանում են, թե իրանք ամեն ինչ կարգուկանոնով են անում: Էէէէէէ… Հայաստանը դարձել ա խաղալիք աշխարհի ձեռը, ժողովուրդն էլ “իշխանությունների ձեռը”: Հիմա ես ինչքան էլ ինձ ճղեմ, մեկ ա, էս ժողովուրդը մատը մատին չի տա: Նենց էն վախեցրել, որ սկի ծպտուն չի հանի: Հենց ասում ես գնա ցույցի, որ գոնե քո տարրական իրավունքները պաշտպանես, ասում ա տեսար մարտի 1-ին ինչ եղավ…  Տխուր ա, տխուր… Հա, անընդհատ շեղվում եմ բանակի թեմայից: Էս պոստն ու էս պոստը կարդացեք: Էսի հազարավոր սենց դեպքերից երկուսն ա, որ տեղի ա ունենում բանակում: Դժվար թե կարանաք մի հատ ծառայած տղու գտնեք, որ իրա հիացմունքը արտահայտի հայկական բանակի հանդեպ: Բայց հլը նույն բանը հարցրեք ամերիկացուն: Ինքը պատրաստ ա կյանքը տա հայրենիքի համար, եթե կյանքն ա իրա ամենաթանկ բանը: Մեզ մոտ սկի չենք կարում բացատրենք, թե ինչ ա հայրենիքի նկատմամբ սերը կամ թե ինչ ենք հասկանում, երբ հույսներս դնում ենք զինվորի վրա: Ահավոր տխուր ա մեր վիճակը: Կորել ա հայրենասիրությունը ու դրա մեղավորները սաղս ենք, ավելի ճիշտ, առաջին հերթին ժողովուրդը: Ոնց որ ասում են, ամեն ժողովուրդ արժանի ա իր իշխանությանը, ամեն իշխանություն արժանի ա իրա ժողովրդին: Մեր մոտ դրա վառ ապացույցն ա: Ապացույցն էլ էս ա — 5000: Հիմա շատ քչերը կան, որ իրանց արտասահման գնալու շատ լավ առաջարկ անես, իրանք կհրաժարվեն: Իրանց կարելի ա մատների վրա հաշվել: Ինչեւէ, մի անգամ էլ եմ շնորհավորում սաղիս հայկական բանակի կազմավորման 19 ամյակի առթիվ ու ոչ իրանց կամքով բանակ գնացածներին մաղթում եմ համբերություն եւ բարի ծառայություն…

Շատ հնարավոր ա, որ գրածիս մեջ բաներ կան, որ սխալ եմ գրել, համենասյն դեպս, էտ իմ ոչ լրիվ (ոչ լրիվ ասելով նկատի ունեմ, որ մոտ 90 տոկոս տեղյակ եմ) տեղեկացված լինելուց ա:

Advertisements

19 responses to “Բողոք բանակից, բողոք հայերից…

  1. Shushan 28/01/2011, ժ. 23:38

    այ դրա համար ես դեմ էի, որ էդ վիդիոները ալամ Յութուբով ֆռացնեին…մի տեսակ չի “դզում” (կներեք ժառգոնի համար, ուրիշ բառ չգտա), որ դրանից օգտվում են մեր թշնամիները 😦 Հա, բան չունեմ ասելու, շատ վատ ա, որ տենց բաներ են կատարվում…բայց չե՞նք կարա էդ հարցերը մենք մեր մեջ լուծենք……Բանակը սանատորիա չի, համաձայն եմ, բայց …ուֆ, չգիտեմ, է~
    Կարճ ասած` շնորհավորում եմ բոլոր ծառայողներին: Անփորձանք!!!!!!

  2. 125... 28/01/2011, ժ. 23:55

    էդ բանակը մենք ենք, էդ բանակը խտացված նկարագրություննա մեր իրականության․ բանակ գնալուց ենք սովորում կաշառք տալ (իսկ մի բան էլ համաձայն չեմ, մենք հայրենասեր ենք — մենք կաշառքը մեր հայրենիքին ենք տալիս․ ։Դ ։Դ ։Դ․ տենց․)․ էդ բանակում ենք սովորում, որ տուպոյ մեկը վրադ ձեռք կարա բարձրացնի ու էս բանակում ենք սովորում ամեն ինչ կրել, տեսնել ու համր ձևանալ․ էդ բանակը դպրոցնա մեր․ “ես” ամեն ինչ ընդեղից եմ սովորել․

    մի հատ էլ մի քիչ թեմայից դուրս բան ասեմ ։Ճ, երևի հարմարա ստեղ էդ մասին ասելը․ — մի օր նայում էինք, թե ինչքան մարդա բանակից ազատվում ։Ճ, պարզվեց ․․․․․․ ահավոր են թվերը, չեմ իմանում թե էդ ոնցա, որ հայ մայրերը սկսել են էդքան շատ “ֆիզիկապես անառողջ” “քաղաքացիներ” լույս աշխարհ բերել ։Ճ․ շաաատ մեեեծ մասը դեռ չզորակոչված զորացրվումա ։Դ

    • Վահագն Քեշիշյան 29/01/2011, ժ. 00:02

      Իմ մոտ մի ժամանակ էտ տվյալները կար, թե ինչքան մարդ ա ազատվել, բայց հիմա չեմ հիշում, բայց շատ մեծ թիվ էր 😦

      • 125... 29/01/2011, ժ. 00:41

        մեր ունեցած թիվը 15․000 էր ու իմ գնահատականով մոտավորապես 100․000․000 դոլլար էր կազմում ազատվելու” գումարը․ (հաշվի առնելով, որ բուհեր ավարտած բոլոր տղաները “ինվալիդ” չեն ) էդ գումարով կարելի է, երևի, մի հատ էլ տենց բանակ պահել!!! ։Դ ։Դ ։Դ

      • Վահագն Քեշիշյան 29/01/2011, ժ. 00:43

        բիլետի գներն էլ ունեմ: Տարբեր ժամկետներում տարբեր գներ են: Մինչեւ 30.000 դոլար

      • 125... 29/01/2011, ժ. 00:55

        Vahagn, mtacum em, ed 100.000.000 dollarov tenas qani @ntrutyun kareliya kexcel?, heto el boxoqum enq, axr ed vjaroxner@ mer canotnern en, mer @nkerner@, mer das@nkerner@, nayev en mardik voronq es post@ kardum en, u mer het hamadzayn en linelu.

      • Վահագն Քեշիշյան 29/01/2011, ժ. 01:02

        Սաղ ցավն ու կեղտը հենց ժողովրդի տակ ա 😦

  3. Karen 29/01/2011, ժ. 21:08

    Վահագ ջան բլոգդ շաատ լավնա…
    Տարիքիդ համեմատ հոյակապպ…

  4. Pingback: Tweets that mention Բողոք բանակից, բողոք հայերից… « Բողոքական բլոգ -- Topsy.com

  5. Karen 29/01/2011, ժ. 21:30

    Բայց մի հատ նայեք ելի, հենց հիմա Եգիպտոսն են ցույց տալիս` բոլորը երիտասարդներն են, ու բոլոր տեղերում ել բողոքի դուրս են գալիս երիտասարդները.
    Իսկ մեր մոտ 75-ից ցածր տարիք ունեցող մարդիք սկի հեռուստացույցով չեն նայում, թե ինչա տեղի ունենում:

  6. Karen 29/01/2011, ժ. 21:32

    Չէ առաջին անգամ եմ, Արմենիքսից տեսա.

  7. Karen 30/01/2011, ժ. 01:31

    Չնայած, որ մտերիմ մարդկանց հետ ես զրուցում ասում են ՚՚ ում հետևից գնանք, յանի Լևոնի ժամանակ ինչ էր՚, ու մեղադրելու էլ չի: Մենք նորմալ հակադիր ուժ արդեն 100 տարի կլինի որ չունենք, սկզբից Կոմունիստներն էի աջ ու ձախ վերացնում, հետո էլ ՛՛Դեմոկրատները՛՛: Այնպես որ ժողվուրդն էլ ընտրության հնարավորություն երբեք էլ չի ունեցել…

  8. colorofsilence 31/01/2011, ժ. 19:59

    “Հայաստանը հլը չոչ է անում” շատ ճիշտ էր ասված… շատ ցավալի հարցի ես անդրադարձել: Մեկ-մեկ ամաչում եմ, որ նման բաներ կան էն երկրում, որտեղ ապրում եմ(((

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: