Բողոքական բլոգ

բողոքում ենք հանուն Հայաստանի բարելավման

Կրոններ: Իրականությունն ու հիգիենան եկեղեցում

Երբեւէ մտածել եք, թե ինչի համար են մարդիկ դավանում այս կամ այն կրոնը: Կամ որ այդ կրոնները ստեղծել են, ով է ստեղծել կամ ինչի համար է ստեղծել: Կրոնները հիմնականում ստեղծել են, որպեսզի մարդիկ համախմբվեն մի գաղափարի շուրջ, որպեսզի հնարավոր լինի կառավարել նրանց: Նման օրինակ է նաեւ Facebook-ում գրանցած էջերը: Հիմա բոլորը կմտածեն, թե ես աթեիստ եմ: Իրական ոչ աթեիստ եմ, ոչ հավատացյալ, ուղղակի կյանքին նայում եմ իրական աչքերով: Հաստատ եկեղեցում տեսած կլինեք, թե ինչպես մարդիկ համբուրում այս կամ այն առարկան: Իմաստը որն է??? Մի քանի օր առաջ Սբ. Գր. Լուսավորիչ եկեղեցում նստած էի: նայում էի կողքերս… Այդ ժամանակ մկրտության արարարողություն էր եկեղեցում: Ուշադիր նայում էի մարդկանց եւ լսում տերհոր ասածները: Զգում էի, որ մարդիկ երեխային մկրտում էին միայն նրա համար, որ դա, այսպես ասած, ընդունված ու ավանդական է ժողովրդի համար եւ չէին հասկանում դրա իմաստը: Զուտ ձեւականություն է… Կհիշեք հաստատ, որ մի քանի տարի առաջ ոչ մեկը եկեղեցում ո´չ կարող էր նկարել, ո´չ գլխարկով մտնել, ո´չ հեռախոսով խոսալ: Այդպես էր, քանի որ ե´ւ մարդիկ իրենց թույլ չէին տալիս, ե´ւ եկեղեցու սպասավորները: բայց ժամանակները փոխվել են: Հիմա ով ինչպես ուզում մտնում է, ինչ ուզում անում է: Մարդիկ հիմա ավելի ռեալիստորեն են նայում կյանքին: (Գրեթե) Բոլորը մտածում են, որ այս կյանքում իրականում աշխարհիկն է: Մտածում են, որ եթե ինքը աշխատանք չունի ու սոված է, Աստված ուր է այդ ժամանակ, իր ինչին է պետք հոգեւոր սնունդը, երբ ինքը կարող է հենց միայն այդ հոգեւոր սնունդը ընդունելուց մահանալ:

Լավ, անցնեմ բուն թեմային: Եկեղեցու հիգիենան… Մարդիկ համբուրում են գրքի տակ դրված կտորը, ձեռք են տալիս աթոռներին ու թվում է, թե իրենք ինչ որ հոգեւոր մեծ ուժ ստացան: Կամ որ պատարագների ժամանակ բոլորը համբուրում են խաչը: Պարզ երեւում է, որ դա իմաստ չունի: Ինչպես կարելի է ստանալ հոգեւոր ուժ, երբ համբուրում ես մետաղը: Ուրեմն հիմա նույն առարկայապաշտությունն է??? Բոլորը համբուրում են խաչը: Իսկ եթե համբուրողներից մեկը լուրջ հիվանդ է??? Ուրեմն այդ հիվանդությունը տարածվում է պատարգին բոլոր ներկաների եւ խաչը համբուրողների օրգանիզմում: Ուր է եկեղեցու ուժը, եթե այդ մարդիկ մահանան: Այդ ժամանակ արդեն կասեն, որ Աստված է այդպես ուզել: Նորից եկանք հին կրոններին, չնայած որ Եհովայի վկաները ժամանակակից են ու այդպես են մտածում: Աստված է այդպես կամեցել… Ինչպես կարող է Աստված կամենալ, երբ հենց մենք ենք այդ աստծուն ստեղծել ու նա գոյություն ունի, քանի որ մենք ենք դա ուզում ու մտածում: Եթե Աստված միակն է, ուրեմն ինչու են կրոնները բազմաթիվ, եթե Աստված ամենակարող է, ուրեմն թող այնպես անի, որ մարդիկ միավորվեն մեկ կորնի շուրջ, եթե Հիսուսը ասում էր ներեք բոլորին, ապա ինչ գոյություն ունի Դժոխք ասվածը, …

Ես աթեիստ չեմ, ուղղակի բաց աչքերով նայում եմ իրականությանը…

 

Advertisements

8 responses to “Կրոններ: Իրականությունն ու հիգիենան եկեղեցում

  1. Arxangelo 18/01/2011, ժ. 14:38

    նորից ստիպված եմ խնդրել քեզ որ կարդաս իմ հետևյալ պոստը http://arxangelo.wordpress.com/2011/01/09/god-human-spirit/ և հասկանաս, որ մարդկությունը դեռ այնքան չի հասունացել ու զարգացել որ 100% տարբերի իրականությունը: Հենց գիտական անկյունից վերցրած ավելի շատ են անբացատրելի երևույթները կյանքում, քան բացատրելիները: Այնպես, որ իրականում դու չես կարող ասել իրական ես նայում ամեն ինչին, թե իրականում դու սխալվում ես 😉

    • Վահագն Քեշիշյան 18/01/2011, ժ. 14:46

      Նորից հանգում ենք Ալբերտ Էնշտեյնի ասածին — Ամեն ինչ հարաբերական է…

      • Arxangelo 18/01/2011, ժ. 14:55

        էտել կա բա 🙂

      • Վահագն Քեշիշյան 18/01/2011, ժ. 15:07

        Իրական նայելու մասին մի բան պատմեմ:
        Մի իմաստուն արաբ ա ըլնում: Ինքը ժողովրդին զգուշացնում ա, որ երաշտ ա ըլնելու ու ջուր հավաքեն, բայց ոչ մեկը իրան չի լսում: Երաշտը ըլնում ա ու իմաստունը ջուրը հավաքած ա ըլնում: Որոշ ժամանակ անց նորից լիքը ջուր ա ըլնում, բայց իմաստունը ասում ա, որ էտ ջրից չխմեն, կգժվեն, բայց ոչ մեկ չի լսում ու սաղ խմում են ու գժվում: Իմաստունը իրա հավաքած ջուրն ա խմում ու նորմալ ապրում ա: Երբ սաղ գժվում են, իրանց թվում ա, որ իրանք են նորմալ մարդիկ ու իմաստունն ա գիժ:
        Հիմա ես էլ եմ տենց մտածում, կարող ա ուրիշներն են իրական նայում ու ոչ թե ես:

  2. Usanox 18/01/2011, ժ. 19:00

    mi angam ays mas@` “եթե Հիսուսը ասում էր ներեք բոլորին, ապա ինչ գոյություն ունի Դժոխք ասվածը, …” grete nuyn dzevov harcreci hogevorakanin u na inc patasxanec. “Mut@ inchic e, nranic vor bacakayum e luys@” u hima ete hetevenq hogevorakani asacin, apa Dzhoxq ka vorovhetev ayntex Astvac chka, isk kronner@ bazmativ en vorovhetev Astvac mardun azat e stexcel u amen voq petq e gitakci vor petq e havatal miayn mek Astco… isk qani vor ayd gitakcakan makardak@ bacakayum e hetevabar petq e bazmativ kronakan uxutyunner cevavorven.

  3. sonyaketro 18/01/2011, ժ. 19:36

    Քոմենթեմ հանուն հավեսի…
    Բլոգսեփականատեր, բլոգի լիիրավ փայատեր, գործադիր տնօրեն Վահագ, տենց առանձնապես խելացի երևալու հավես չունեմ, ուղղակի մի երկու բան կասեմ։ Ուղղակի քո առաջադրած հարցերը շատ պրիմիտիվ են, հասկանում ես, յուրաքանչյուր մարդ ով հասուն է և ինքնահաստատված չպետք է նման հարցեր տա։ Քո տված հարցերը նման են յոթերորդ դասարանի եկեղեցու պատմության առարկա անցնող աշակերտի հարցերի ուղղված դասատուին, ով եթե փորփրես իրականում կամ ֆիզիկայա տալիս կամ երգ-երգեցողություն… … ես չեմ անդրադառնում եկեղեցու հիգիենայի կամ նման բաների մասին, ուղղակի ի միջիայլոց ասեմ, որ դեռ վաղ միջնադարից է եկել եկեղեցու իրերը հատում մետաղնեով պատրաստելը, որոնք ունեն մանրեասպան հատկություններ ու տենց… կարող ես ոչ հաստատ, բայց հավանաբար համոզված լինել, որ հիվանդությունով վարակվելու հավանականությունը շատ ցածր է։ Բայց էտ մանր մունր հարց ա էտ անցանք… կրոնը հոգևոր արժեք է, մի բան, որը վերաբերում է մարդու ինտիմին՝ ներաշխարհին։ Ինչո՞ւ ես դու ասում, որ ոչ աթեիստ ես, ոչ հավատացյալ… ու ի դեպ մի քանի անգամ շեշտում ես, որ աթեիստ չես, հետո էլ ավելացնում ես, որ կյանքին նայում ես իրական աչքերով։ Մարդ կարող է հավատալ Աստծուն, ընդ որում գիտակցության բարձր մակարդակում և միաժամանակ կյանքին նայել իրական աչքերվ։ Մարդ կարող է լինել աթեիստ, ուրեմն անհրաժեշտ պայման է, որ նա կյանքին նայի իրական աչքերով։ հասկանում ես, երբ մարդ նայում է կյանքին իրական աչքրով ինչպես դու ես ասում, ուրեմն ինքը պետք է զերծ նման նմանատիպ հարցադրումներից ու վերլուծություններից, որովհետև հավատքը սուբյեկտիվ երևույթ է, ես կասեի խիստ ներանձնական, ու մի հարց, որտեղ պետք չի քննադատել մյուսներին անիրատեսության համար, նույնն է ինչ մարդուն մեղադրես ֆանտասիտիկ ֆիլմեր դիտելու ու դրանից բավականություն ստանալու համար, միայն նրա համար, որ դա իրականության հետ ոչ մի կապ չունի…

    • Վահագն Քեշիշյան 18/01/2011, ժ. 20:16

      1. Ուրեմն ասեմ, որ էտ մտքերը իմ մոտ առաջացել են հենց քո ասած վեցերորդ-յոթերորդ դասարանից շատ ավելի շուտ, ուղղակի հիմա եմ հավես արել գրելու: 2. Գիտեմ, որ էտ մետաղները մանրէասպան են, դրա համար էլ եկեղեցական սպասքն ու խաչերը եւ այլն պատրաստվում են հիմնականում արծաթից եւ ոսկուց: Բայց խոսքը դրա մասին չի, ուղղակի ձեռի հետ գրել եմ: 3. Գիտեմ, որ մարդ իրա ապրելու ընթացքում պիտի մի բանի անպայման հավատա, թեկուզ ինքը ասում ա, որ ոչ մի բանի չի հավատում, բայց էտ տենց չի, ուղղակի ինքը չի խոստովանում:
      Գրառումանս մեծ ավելի շատ ուզեցել էի անդրադառնալ այլ հարցի` եկեղեցու աշխարհիկ լինելուն, քաղաքական կյանքին ավելի շատ մասնակցելուն, քան հոգեւոր: Վերջիվերջո եկեղեցին ժողովրդին թալանողներից մեկն է, որտեւ մոմը, որ առնում ենք 60 դրամով, եկեղեցին դրա վրա ծախսում է 2-5 դրամ, իսկ եկեղեցի այցելողների մեծ մասը հենց փող չունեցողներն են: Հիմա էլ կասես եկեղեցին հարկ ա տալիս ու լիքը ծախսեր ունի… Բայց ասեմ, որ մոմ ծախելը եկեղեցու եկամտի միակ աղբյուրը չի, եկեղեցին շատ ա ստանում նվիրատվություններ ու նման բաներ, որ կարիք չունեն մանրանալու, առավել եւս ինտերնետում:
      P.S. — Հիմա շատ հոգնած ու ուղեղս նորմալ չի աշխատում, նորմալ չեմ հասկանում ինչ եմ գրել, բայց հույսով եմ պատասխանս քեզ կբավարարի: Հետո նորից կկարդամ 😉

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: