Բողոքական բլոգ

բողոքում ենք հանուն Հայաստանի բարելավման

Կաշա´ռք, կաշա´ռք, մինչեւ վե´րջ

Երեւի էլի կասեք բողոքում ա, բայց դե ինչ արած: Չեմ կարա չբողոքեմ, երբ չորս կողմս անարդարություն ա ու կաշառակերություն: Էս անգամ էլ եմ ուզում գրեմ կաշառակերության մասին: Ուրեմն սենց.

Մի օր մարշրուտկով տուն եմ գնում, մեկ էլ լսում եմ, որ իմ հետեւում նստած երկու հոգի խոսում են կաշառակերությունից: Ես ականջներս “սրեցի” (գիտեմ լավ բան չի, բայց հետաքրքիր էր, թե ով էր էտ կաշառակերը): Նրանցից առաջինը երկրորդին ասում էր, որ իրա ընկերներից մեկը 20.000 դրամով քննությունը ստացել ա: Հիմա էլ ինքն ա քննության ու չգիտի փող տա, թե չէ: Երկրորդն էլ ասում էր, որ կաշառք տուր, որ դնի քննությունդ, բայց ցավն էն ա, որ մի անգամ տալիս ես, սովորում են ու էլի են ուզում: Պատմում էր նաեւ, որ մի անգամ դասախոսի հետ պայմանավորվել էին 25.000 դրամ, բայց 20.000 դրամ էին տվել ու տենց մի կերպ փրկվել էին: Բայց հետո վախենում էին, որ էտ 5.000 դրամը իրանց քթներից “կբերի”: Լավ չեմ հիշում, բայց ոնց որ տենց էլ եղել ա:

Վառ ապացույց, որ մենք սովորացնում ենք կաշառքին ու մենք էլ բողոքում ենք: Կաշառակեր ոչ մեկ չի ծնվում, սաղ էլ դառնում են: Եթե կարանանք նենց մտածենք, որ մենք ենք մարդուն սարքում այն, ինչ ինքը կլինի, ապա կարող ենք կանխել կաշառակերների շատացումը: Չնայած հիմա ձեւական “Ո´չ կաշառակերությանը” գոռացողները հիմնական կաշառակերներն են:

Էս մի դեպքի մասին էլ էսօր եմ լսել:

Ուրեմն էլի մարշրուտկով գնում եմ: Նստել եմ դիմացը ու կողքիս նստածը շոֆերին ծանոթ էր: Դե գիտեք` էտ պահին ինչ ա կատարվում: Շոֆերն ու իրա ծանոթը մի լավ անկեղծացան: Չգիտեմ, թե կոնկրետ ինչ խոսակցություն էր գնում, բայց որ կապված էր երկրից դուրս գնալու ու պասպորտսեղանի հետ, էտ հաստատ էր: Շոֆերը բողոքում էր, որ գնում ա պասպորտսեղան, որ մի տարվա համար վիզա խփեն, բայց ամեն օր ասում էին էսօր, էգուց: Արդեն զզվել էր (նույն բանն էլ իմ հետ էր եղել, ուղղակի մի քանի ժամով էին ուշացրել: Բախտս բերել էր, որ պապայիս ծանոթ էին պասպորտսեղանի աշխատողները): Ծանոթն էլ ի պատասխան շոֆերի բողոքներին, ասում էր, որ էտ ժամանակ մի 2.000 դրամ էլ ավել ես տալի ու մի երկու ժամից գնում, վերցնում ես պասպորտդ:

Ինչի պիտի ժողովուրդը ավելի փող տա նրա համար, որը իրա պարտականությունն ա ու ինքը պարտավոր ա հենց նույն պահին պեչատը խփելու եւ ճանապարհելու: Միշտ էլ սաղ բողոքում են, որ պասպորտսեղանի աշխատողները մունաթով են: Չեն մտածում, որ իրանք են թույլ տվել, որ հետները մունաթով են խոսում: Իրանք ինչ իրավունք ունեն տենց խոսալու, եթե իրանց սովորական աշխատանքն են անում, ու աշխատանքն էլ եսիմ ինչ աշխատանք չի, հասարակ քարտուղարուհի կամ դրանից էլ վատ մի բան: Նենց որ, էս հայ ժողովուրդը իրավունք չունի ոչ մի տեղ բողոքելու, որովհետեւ ինչ եղել ա, իրա մեղքով ա եղել: Իզուր չի ասվում, ինչ ցանես, այլն էլ կհնձես:

 

Advertisements

4 responses to “Կաշա´ռք, կաշա´ռք, մինչեւ վե´րջ

  1. Usanox 18/01/2011, ժ. 18:36

    Hayastanum dzhvar e gtnel mi volort vortex kasharakerutyun kochvac@ chi lini, de hay enq u mi dzevov piti tarbervenq che:D isk qnnutyunneri hamar kuzenayi asel vor miayn usanoxnern en mexavor! Shateri mot karciq e dzevavorvel, vor, ete “prestizh buh”-um es sovorum, apa anpayman petq e shnorhqd cuyc tas` qnnutyund drakan stanalu hamar u ankax amen inchic harcnum en te qnnutyan hamar inchqan es talis… Zarmanum em te pargevneri dimac qnnutyun stacoxner@ inch en haskanum irenc “sovoreluc”…
    P.S. Dzer ays blog@ shat srtovs e, u hastat voch mi grarum bac chem toxnelu.

    • Վահագն Քեշիշյան 18/01/2011, ժ. 18:43

      Մերսի: Հուսամ էս մի բլոգս, որը արդեն 1 օրական ա, իրան կարդարացնի: Հուսանք էս էլ կունենա իրա եղբայր մյուս բլոգի` http://vahagnvk.wordpress.com -ի հաջողությունը ու իրա ընթերցողներին կգտնի: Իսկ կաշառակերության մասին ասեմ, որ իսկականից սաղ տեղ կա ու միշտ չի, որ արտահայտված ա ըլնում փողի տեսքով:

  2. Tigran 18/01/2011, ժ. 22:33

    ենօրը պռավի թուղթ ստանալու համար տվել եմ 20 000, որ թուղթ տան գնամ գայի, կաշառքը պաշտոնապես սարքել են մուծելի, որ ստիպված պետություն մուծես:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: